just, exact, precise, correct, punctual, regular;
strict, rigorous;
sparing, scanty;
sordid, niggard;
cf. Ճշդիւ.
• , ի հլ. «ուղիղ չափով, ո՛չ աւելի ո՛չ պակաս» Բուզ. ե. 7. «ճշտութիւն» Բրս. ճգն. որից ճշդիւ (կամ նաև ճշդով) «ճիշտ ու ճիշտ, ուղիղ» Դ. թագ. իգ. 35. Եզն. (սխալ գրուած ձևով՝ ճշդիւք). Եւս. քր. Կոչ. «խնա-յելով, կծծիութեամբ» Նար. ճշդել «ճշտել, ճշմարտել» Բ. մակ. բ. 29. «ժլատութեամբ վարուիլ» Բ. կոր. թ. 6. Առակ. ժա. 26. Մանդ. ճշդութիւն «ուղիղ չափը» Դատ. ե. 15. Կոչ. «ագահութիւն, ժլատութիւն» Սիր. ժա. 18. ճշդապահանջ Ոսկ. գծ. ճշդավաճառ Եւա-գըր. ևն։ Գրուած է ճշդութեամբ Տիմոթ. կուզ, էջ 201. արևմտեան գրականում ընդունուած է ճիշդ, ճշդել, իսկ արևելեան գրականում ճիշտ, ճշտել ևն, ուր տ աւելի համապա-տասխան է նախորդ ջ-ին (հմմտ. միշտ, վիշտ, կեշտ, տաշտ, դաշտ, վաշտ ևն)։ Նոր բառեր են ճշդապահութիւն, անճշդապահ ևն։
• Տէրվ. Altarm. 9 և Նախալ. 71 հնխ. ki. kin «քննել» արմատից է դնում սանս. և զնդ. č̌i, հյ. *քին, քննել. զըն-նել, լտ. quae-s-o, quae-r-o «խնդրել», որ «նոյն ki արմատէն է s սահմանա-տառով աճած, որուն լծորդ կ'երևան ճիշ-դ և թերևս ճշ-մարիտ»։ Հիւնք. լտ. ǰustus «արդար, ճիշտ»։ Թիրեաքեան, Պատկ. աշխ. գրակ. էջ 200 պրս. [arabic word] ǰust «քննութիւն»։ Ծաղկաքաղ ՀԱ 1897, 318 պրս. [arabic word] čust «արագ, աշ. խոյժ»։ Մառ. ЗВO I1, 300 եբր. [hebrew word] qušt, ասոր. [syriac word] qušlā «ճշմարտութիւն» բառերի հետ, թերևս փոխառեալ ասորականից։ Յ. Գ. Մ. Պատմ. գրակ. 16 ճապոն. ճից։